«Եռաբլուր» պանթեոնում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների ոչ մի հարցին չպատասխանեց և միայն ասաց. «Գարնանային այս գեղեցիկ օրով կուզեմ մի բան մաղթել մեզ, որ այս լուսավոր օրը իրենով խորհրդանշի այն մտքերի փոխանակումը, այն ազատ բանավեճը, որով սկսվելու է քարոզարշավը»։
ՀԱԿ-ՀԺԿ ծրագիրը սովորական, նախընտրական ծրագիր չէ, այլ ճշմարտությունը ժողովրդին ասելու ծրագիր է, քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը։
Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողները ՀՀԿ խորհրդի անդամ Արա Բաբլոյանից հետաքրքրվեցին, թե պատգամավոր Կարեն Կարապետյանը խորհուրդ չի տալիս ընտրել հանրապետականին, Բաբլոյանը ի՞նչ խորհուրդ կտա։ Ի պատասխան ՀՀԿ խորհրդի անդամն արձագանքեց. «Ես գտնում եմ, որ պետք է ընտրել հանրապետականին»։
«Եթե ուզում են կարգ ու կանոն հաստատել, թող զբաղվեն անորակ դիզվառելիքի հարցով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով խորհրդարանում դիզվառելիքի մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը։
Արարատյան դաշտում սառցե դարաշրջանը այսօր վերջացավ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ «Մեզի, ձեզի մեծ ավետիս»,- նշել է նա։
Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:
Եթե այսօրվանից սկսած տարբեր կուսակցությունների և դաշինքների համար դուք ընտրողներ եք, ապա ինձ համար, այո՛, բարեկամներ եք, մարտական ընկերներ և գործընկերներ: Ուրեմն տվեք ձեր ձայնը հանուն Հայաստանի անվտանգության և առաջընթացի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին կայցելի Ֆրանսիա: Այցը կիրականացվի երկու երկրի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Նիդերլանդների կառավարությունը դեմ է Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ Ռոտերդամում նախատեսված քարոզչական հանրահավաքի անցկացմանը:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...